ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի 17-ի վաղ առավոտից խուզարկություն էին անցկացնում Yerevan.Today-ի խմբագրությունում: Թվով մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր էին փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես ենք ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։

Մոտ 6 ժամ տևած խուզարկությունից հետո առգրավել են խմբագրության համակարգիչները՝ այդ կերպ խաթարելով մեր բնականոն աշխատանքը:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ՝ անմիջապես խուզարկությունից հետո․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել