Եթե շատ երկրներում փոքր և նվազող բնակչությմբ բնակավայրերը պարզապես մահանում են, ապա ԱՄՆ–ում դրանց հետ ավելի պարզ են վարվում։ Դրանք վաճառքի են հանում ամբողջությամբ։ Օրինակ, Ջորջիա նահանգում այժմ փոքրիկ Թումսբորո քաղաքն է վաճառվում։ Այն առաջարկում են գնել 1,7 միլիոնով, այն դեպքում, երբ այդ գնով կարելի է բնակարան գնել Նյու Յորքի հեղինակավոր թաղամասերում։ Այս քաղաքի մասին գրում է նույնիսկ Վիքիպեդիան։ Այն հիմնադրվել է 1869 թվականին՝ ոստիկան Ռոբերտ Թումբսի անունով։ Քաղաքի բնակչությունը գնալով պակասում է և հիմա մոտ 400 մարդ է ապրում այստեղ։

Craigslist պարբերականը գրում է, որ նոր սեփականատիրոջը բաժին կհասնի 4,9 քկմ մակերեսով հողատարածք, որի վրա տեղակայված են ռեստորան, հյուրանոց, ալրաղաց և ամբողջ շրջանում հայտնի օպերային թատրոնը, ինչպես նաև հանդիսությունների սրահ, բամբակ պահելու տարածք, վարսավիրանոց՝ «հնաոճ բազկաթոռներով»։

Ենթադրվում է, որ նոր սեփականատերերը կարող են Թումսբորոն վերածել զբոսաշրջային վայրի, որտեղ այցելուները կտեղափոխվեն նրա ծաղկման դարաշրջանը, այդ պատճառով էլ գտնում են, որ հնաոճ տեսքը պետք է պահպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել