Ավստրիայում կոլեկցիոներ Գերհարդ Զաուները հայտնաբերել է Ադոլֆ Հիտլերի զարդերից: Ֆյուրերի մատանու որոնումների վրա հետազոտողը ծախսել է 60 տարի: Բացառիկ արտեֆակտը դուրս են բերել Տոպլից լճի հատակից: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Գերհարդ Զաուները հաղորդել է, որ հայտնաբերված մատանու վրա փորագրված են Երրորդ ռեյխի ղեկավարի ծննդյան տարեթիվը և նրա անունը: Ոսկյա զարդի վրա պատկերված է նաև գանգ:
Կոլեկցիոները խոստովանել է, որ արտեֆակտի որոնումը նրանից խլել է 60 տարի: Այս մատանին Հիտլերի գանձերի հավաքածուի հետ գողացել էին, իսկ այժմ բոլոր առարկաները ցրված են Եվրոպայի տարբեր երկրներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել