Ցանցում ցույց են տվել, թե որքան գումար է վաստակում աշխատակիցը, որը Նյու Յորքում առաքում է ուտելիք և փոքր ծանրոցներ:
«Իմ առաքիչ ընկերը շաբաթական աշխատում է 7 օր, ընդհանուր առմամբ՝ 38 ժամ, և ժամում ստանում 48 դոլար: Սեպտեմբերը չի համարվում փողաբեր ամիս առաքիչների համար, քանի որ եղանակը մարդկանց թույլ է տալիս ինքնուրույն գնալ հաստատություն»,- ասվում է հեռախոսի սքրինի մեջ:
Բացի այդ, օրերից մեկի ժամանակ տղամարդուն հաջողվել է վաստակել 400 դոլար:
«Նրան նույնիսկ հաջողվել է մեկ օրում վաստակել 411 դոլար: Դա շատ լավ արդյունք է, քչերը կարող են այդքան վաստակել: Աշխատանքի համար անհրաժեշտ է միայն հեծանիվ և հավելված: Շնորհավորում եմ, դու Մանհեթենի մարդկանց ուտելիք ես բաժանում և գումար վաստակում:
Ամերիկացիները ուտելիք չեն պատրաստում, դա նրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում: Նրանց համար առաջնայինը փող վաստակելն է»,- ընդգծվում է հաղորդագրության տեքստում: