Շնչառությունը միշտ կարելի է թարմացնել մաստակի կամ բերանի խոռոչի համար նախատեսված հատուկ սփրեյի միջոցով։ Սակայն շնչառությունը թարմացնելու հարցում կարող է օգտակար լինել նաև թարմ կանաչեղենը։

Օրինակ՝ սամիթը կարող է «հաղթահարել» անգամ ամենատհաճ համը։

Մեխակը բերանի խոռոչի համար դեզոդորանտի դեր է խաղում։ Այն լավագույն միջոցն է սխտորի կամ սոխի հոտից ազատվելու համար։

Ալկոհոլի հոտը կարող են քողարկել ռեհանը և անանուխը։

Հանդիպումից առաջ անհանգստանալու կարիք չի լինի, եթե մի փոքր թարմ կոճապղպեղ ուտեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել