Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին` Ջիովանի Սիմեոնեն, ով հանդես է գալիս «Ֆիորենտինայում», պատմել է, որ չէր սպասում հորը տեսնել տրիբունայում Ա Սերիայի երկրորդ տուրի` «Կիևոյի» հետ խաղում (6:1):

«Ես ու թիմակիցս` Ֆեդերիկո Կյեզան, նույն ճակատագիրն ունենք. երկուսս էլ հանդիսանում ենք մեծագույն ֆուտբոլիստների որդիներ:

Գլխավոր առավելությունն այստեղ ոչ թե անունն է, այլ այն, որ դու կարող ես մշտապես խորհուրդ հարցնել իր գործում իսկական պրոֆեսիոնալից:

Զարմացա, երբ օգոստոսի 26-ին առաջին անգամ հորս տեսա տրիբունայում, երբ մենք հաղթեցինք «Կիևոյին»: Բանն այն է, որ նա երբեք ներկա չէր գտնվել պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրած իմ խաղերին»,- Ջիովանի Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք` ամռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Սիմեոնեն ցանկանում է «Աթլետիկոյում» տեսնել իր որդուն: Ավելին, վստահեցվում էր, որ «Ֆիորենտինան» մերժել է «Աթլետիկոյի»` հարձակվողին 40 մլն եվրոյով ձեռք բերելու առաջարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել