Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամ կստեղծվի։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը հայտնեց կապտիան Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը։

«Սրբացած մեր տղաների հիշատակը հավերժ խոնարհումով պահելու համար հիմնել եմ հերոս որդուս՝ Արմեն Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամը, որի խորհրդանիշ պատկերն աղավնիներն  են՝ ի նշան խաղաղության ավետիս»,- ասաց նա։

Տիկին Համեստը հայտնեց, որ հիմնադրամի միջոցները ուղղվելու են ապրիլյան պատերազմում զոհված տղաների ընտանիքներին։

«Նաև նպատակ ունեմ հիմնել որդուս տուն-թանգարանը։ Նա միշտ երազում էիր իր սեփական տունը կառուցել ու ապրել իր ընտանիքով, որդուս կիսատ մնացած երազանքն եմ փորձում ինչ-որ կերպ իրականացնել»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել