Եգիպտոսում դատարանը ոստիկաններին արգելել է մորուք կրել։ Այս թեմայի շուրջ վեճերը չէին հանդարտվում վեց տարի շարունակ, փոխանցում է The National-ը։

Այդպիսի որոշում է կայացվել, որպեսզի ոստիկանությունը բացառապես աշխարհիկ կառույց մնա՝ ինչպես պահանջում է կառավարությունը։

«Մորուքները կարող են նշանակել ծառայողի անդամակցությունն արգելված քաղաքական և ահաբեկչական կազմակերպություններին»,-հայտարարել է դատավոր Մուհամեդ Մահեր Աբդուլ-Ինեինը։

Նրա խոսքով՝ դրա կոնկրետ ապացույցներ կառավարությունը հայցում չի ներկայացնում, իսկ այդպիսի անձանց պետք է հայտնաբերի ներքին գործերի նախարարությանն առընթեր դատարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել