Panorama.am-ը գրում է.

««Սանիտեկ» ընկերությունը գործունեությունը սկսելու օրվանից մինչև այսօր շարունակում է որոշակի խնդիրների բախվել Երևանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

Նա հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը պարունակում է հետևյալ կետերը՝ կենցաղային աղբի հավաքում, որն իր մեջ չի ներառում կանաչապատման հետևանքով առաջացած ու շինարարական աղբը, աղբատար բունկերների աղբի տեղափոխումը՝ բայց ոչ շենքի ներսում գտնվող աղբը։

«Այսօրվա դրությամբ 150 աղատար մեքենա ունենք, 9000 աղբաման գերմանական։ Սակայն կան ավելի քան 1000 այրված և 2000 վնասված աղբամաններ,  որոնց պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել։ Խնդիր կան նաև փոքր աղբամանների հետ կապված, որոնք օգտագործվում են մեծ կենցաղային աղբի համար։ Իսկ մեծ աղբամանները շարունակում են լցնել շինարարական աղբով։ Կրած բոլոր կորուստներից հետո ընկերությունը ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է արել՝ նոր մեքենաներ և պահեստամասեր գնելու, ինչպես նաև թիմ է վարձել, աղբատար խողովակներից աղբը տանելու համար»,- ասաց Թավիլը։

Նա նշեց՝ ընդունում են, վերջին երեք ամիսներին չեն իրականացրել պատշաճ աղբահանություն, բայց հավելեց, որ առաջիկա երկու օրերին քաղաքացիները կասեն որ իրավիճակը կարգավորվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել