Tert.am-ը գրում է.

Արարատի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ոսկու  կորզման  գործարանի  աշխատակիցները առավոտյան ժամը 8:00-ից  գործադուլ են իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գործարանի ավտոմատիկայի ծառայության պետ Վաչագան Դարբինյանը:

Նա մանրամասնեց, որ գործադուլն իրականացնում են՝ առաջին հերթին աշխատակիցների անվտանգության խնդիրներից ելնելով:

«Գործադուլին մասնակցում է 150-ից ավել աշխատակից: Երկու անգամ դիմում ենք  տնօրինությանը ներկայացրել, որ կատարվում են անօրինական գործողություններ անվտանգության ծառայության կողմից, անհիմն ստուգումներ են իրականացվում, ճնշումներ են գործադրվում, խնդրել ենք՝ մեզ պատասխանեն գրավոր և  բանավոր: Ռուս անվտանգության աշխատակիցները գիշեր-ցերեկ հսկում են աշխատակիցների  յուրաքանչյուր քայլը, եթե անգամ գործ չի լինում, մի փոքր հանգստանում ենք, ներկայացնում են տնօրինությանը, և աշխատակիցների աշխատավարձերն անհիմն պահում են »,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել