«Բնականաբար Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական քարոզչությունը ձգտում են իրականացնել այնպես, որ հետաքրքրեն երևանցիներին, նրանց հուզող խնդիրները բարձրաձայնեն: Եվ բոլոր ուժերն էլ գրեթե նույն կերպ են քարոզչություն անցկացնում. ավագանու թեկնածուներով քայլում են փողոցից փողոց, հանդիպում քաղաքացիներին, հանրահավաքներ հնչեցնում, ելույթներ ունենում: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը գրեթե միայնակ է իրականացնում: Նա պարզապես քայլում է փողոցներով, մարդկանց բարևում և լավ ընտրություններ մաղթում: Եվ հետաքրքիր է, որ նա մշտապես քայլում է մեն-մենակ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել