Թերթերից մեկն այսօր գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնի «Վարչապետի օգնականներ» ցանկից անհետացել է նոր օգնականի՝ Սոֆյա Նավասարդյանի անուն-ազգանունը:

Իսկ «Վարչապետի որոշումներ» բաժնից Սոֆյա Նավասարդյանին օգնական նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը նույնպես չի հայտնաբերվում:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով հանրային բուռն արձագանքը, վերանայե՞լ է նրա նշանակման վերաբերյալ իր որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել