Հնդկաստանում տղամարդը հրաժարվել է ամուսնանալ իր ընկերուհու հետ այն պատճառով, որ վերջինս չափազանց շատ է ժամանակ անցկացրել WhatsApp-ի վրա,- հաղորդում է ANI գործակալությունը:
Հարսնացուի ընտանիքն ու ընկերները հարսանիքի օրը սպասել են փեսացուին՝ Կամար Հայդարին, բայց նա այդպես է չի եկել արարողությանը:
Ավելի ուշ աղջկա բարեկամները պարզել են, որ պատճառն այն է, որ Կամարին անհանգստացրել է աղջկա կախվածությունը մեսենջերներից:
«Նա հրաժարվեց ամուսնանալ դստերս հետ, պնդելով, որ նա չափազանց շատ է ժամանակ անցկացնում WhatsApp-ում: Երբ մենք փորձեցինք պայմանավորվել նրա հետ, նա 6,5 միլիոն ռուփի օժիտ պահանջեց»,- պատմել է աղջկա հայրը:
Արդյունքում աղջկա հայրը ոստիկանություն դիմում է ներկայացրել: Ոստիկանները խոստացել են պարզել իրավիճակը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=290615&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել