Միչիգանի վերին թերակղզում հայտնաբերվել է նոր քարի տեսակ, որը լույս է արձակում: Միչիգանի համալսարանի գիտնականները կարողացան պարզել, որ այդ քարերն իրականում սիենիտ տեսակին են պատկանում, որն իր հերթին պարունակում է սոդոլիտ, ինչն էլ հանդիսանում է փայլի պատճառը: Հետաքրքիր է, որ ցերեկային լույսի տակ դրանք կարծես սովորական քարեր լինեն, բայց հենց որ հայտնվում են ուլտրամանուշակագույն լույսի տակ, սկսում են պայծառ նարնջագուն փայլ և լույս արձակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել