Buzzfeed.com ռեսուրսն անդրադարձել է «Եվրատեսիլ - 2013» երգի մրցույթի 11 ամենաաբսուրդային դրվագներին:
Աղբյուրը դրանք անվանել է ամենածիծաղելի պահեր:


Ի թիվս այլնի, աբսուրդների մեջ տեղ է գտել նաև Հայաստանի ներկայացուցիչը: Այս մասին աղբյուրը գրում է. «Մեկն այն էր, երբ Հիսուսը հայտնվեց որպես հայկական նվագախմբի մենակատար: Ըստ երևույթին՝ Հիսուսը շատ թավ հոնքեր ունի»:

 

«Եվրատեսիլի» աբսուրդների ցուցակում տեղ է գտել նաև «հույզերի ապակե արկղում» թակարդված Ադրբեջանի երգիչը, Ուկրաինայի ներկայացուցչին գրկած հսկան, Իսլանդիայի ներկայացուցիչը՝ սկանդինավյան կայծակի Թոր աստծո կերպարանքով, հաղթած Դանիայի ներկայացուցչին նվագակցողը՝ իր «չափազանց փոքր սրինգով» և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել