ՖԲ-ում մի նոր մշակույթ ա ձևավորվում, ավելի շուտ՝ հակամշակույթ։ Որ մտքի հետ համաձայն չեն, այդ մարդուն հայհոյում են ամենավերջին բառերով։
Նախ՝ ասեմ՝ եթե մեկին մայր եք հայհոյում, ցույց եք տալիս, թե ինչքան չեք հարգում դուք ձեր մորը, եթե արժանապատվությանն եք կպնում, ցույց եք տալիս, թե որքան է այն հեռու ձեզանից, եթե աղտոտում եք ընդհանուր մթնոլորտը, ցույց եք տալիս, թե ինչ մթնոլորտի հետ ա ներդաշնակ ձեր ներաշխարհը։ Մի արեք։ Ոչ մի քաղաքական ընտրություն չարժի դրան։
Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է նոր ձևավորվող այս հակամշակույթի դեմն առնեն։ Դրանից տուժելու են բոլորը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001807338878/posts/2152834378120119/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել