Newmag.am-ը գրում է.
Կիբերպատերազմ: Դեռևս 25 տարի առաջ հասարակությունը բախվեց այս նոր հասկացության հետ: Մինչև փորձեց ընկալել, հայտնվեց լայքերի պատերազմի տիրույթում: Պատերազմի դաշտ, որտեղ համակարգիչների փոխարեն «կոտրվում են» մարդիկ: Եվ սա դեռ սկիզբն է:
Պիտեր Սվինգերն իր «LikeWar» աշխատությունն սկսում է Թրամփի՝ #IS թվիթով և ավարտում Չիկագոյի գանգստերների մասին YouTube-յան տեսանյութերով:
Լայքերի պատերազմը փոխում է ամեն ինչ՝ հաղթանակի տրամաբանությունից մինչև համաշխարհային խնդիրների վերաբերյալ աշխարհայացք:
Անձնական կապերի համար ստեղծված երբեմնի համացանցը, այսօր դարձել է համաԱՌԵՎՏՐԱՅԻՆցանց, ավելին՝ բախումների թատերաբեմ, որտեղ զենքը սոցմեդան է:
Համացանցը ոչ միայն բիզնեսի մասնիկ է, այլ ժողովրդավար ու ավտորիտար պետությունների, ակտիվիստների ու լրտեսների, զինվորականների ու ղեկավարների կառավարման գործիք, որն ունի անսահման հնարավարություններ: Զենք, որի օգտագործման ձևը գիտեն բոլորը և որի թիրախը մեկն է՝ օգտատեր:
Facebook և YouTube. Ինչպիսին է դրանց ազդեցությունը հասարակության վրա
Սոցցանցերի տրամաբանությունն ու խաղի կանոններն այսօր արդեն փոխվել են. նրանք ոչ թե պարզապես կապ են ստեղծում մարդկանց մինչև, այլ հստակ կանոնակարգում են օնլայն հարթակի պատերազմները: Սոցցանցերն ազդում են քաղաքական ու քաղաքացիական ընտրությունների, պատերազմների արդյունքների վրա: Եվ դա փաստ է:
Սվինգերը վստահ է՝ եթե Ցուկերբերգը ֆեյսբուքյան բարեփոխումը սկսեր ոչ թե 2018-ին, այլ 2016-ին, ապա այսօր ԱՄՆ նախագահի պաշտոնում կլիներ մեկ այլ մարդ՝ ոչ թե Թրամփը, Brexit-ի արդյունքն էլ այլ կլիներ, շատ ահաբեկչական գործողություններ չէին լինի:
Ինչպես հաղթել Լայքերի պատերազում
Նպատակին հասնելու համար կան բազմաթիվ «փամփուշտներ»: Լայքերի պատերազում հաղթելու համար նախ պետք է տեսակետը դարձնել օրակարգային՝ վիրուսային կարգով տարածելով համացանցում:
Մինչև օգտատերերը ոգևորված հայտարարում էին, թե համացանցը բոլորին դարձրել է ազատ ու անկախ՝ իր տեսակետը բարձրաձայնելու, պետություններն ու իշխանությունները զբաղված էին նույն այս սոցմեդիան իրենց շահերի համար օգտագործելու մեխանիզմներ որոնելով: Հասարակությանը վերահսկելու համար օգնության է գալիս արհեստական ինտելեկը:Արդյունքում՝ համացանցում հայտնված յուրաքանչյուրի «անձնական գործը» այսօր արխիվացված է ու շարունակում է արխիվացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ