Այս նկարն արված է Երևանի հիվանդանոցներից մեկի պատից: Դիտավորյալ փակված է բուժհաստատության անվանումը, քանի որ այն շոշափվելիք թեմայի հետ ոչ մի կապ չունի: Նայելով այս հայտարարությանը ակամայից մտածում ես. անհատն իր անձնական միջոցներով վերանորոգում է իրականացնել, եթե անգամ նա հանդիսանում է ՀՀԿ անդամ, ապա, միևնույն, է՝ կուսակցության կապն այստեղ չի երևում: Ի՞նչ է արել ՀԿԿ-ն. գա՞ջ է քսել պատերին, թե՞ ցեմենտ-ավազն է կրել: Իսկ գուցե հանձնարարե՞լ է իր կուսակցին՝ անձնական միջոցներով վերանորոգում իրականացնել: Սա ի՞նչ է՝ բարեգործությո՞ւն, ընտրակաշա՞ռք: Էլի լավ ենք պրծել, որ այս ցուցանակը վերջին ժամանակներին բնորոշ վերամբարձ բառերով չի համեմված, ասենք. «Վերանորագման աշխատանքները կատարվել են ՀՀԿ-ի բարձր հովանու ներքո», ինչը միանգամայն պարզ է ու հասկանալի՝ փողը տա մեկը, հովանի կանգնի մյուսը: Ի՞նչ եք կարծում. նման մոտեցումը մուրաբա բաժանելուց շա՞տ է տարբերվում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել