operativ.am-ը գրում է
Աֆղանստանի Նանգարհար արևելյան նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադի արվարձանում նախօրեի երեկոյան իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 68-ի, վերքեր է ստացել 128 մարդ, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով նահանգի առողջապահության նախարարության տվյալները:

Նախօրեին TOLOnews հեռուստաալիքը հայտնել էր 30 զոհվածների մասին: Associated Press գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնել էր 25 զոհվածների և 130 տուժածների մասին:

Երեքշաբթի, օրվա երկրորդ կեսին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք Էր գործի դրել ցուցարարների բազմության մեջ, որոնք պահանջում Էին պատժել տեղի ոստիկանապետին: ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքի ակցիային ներկա Էր մոտավորապես 400 մարդ: Ցուցարարները վրաններ Էին խփել Մոմանդ Դարայի շրջանում եւ որոշ ժամանակով արգելափակել Ջալալաբադ-Տուրհամ ավտոմայրուղին, երբ որոտացել Է պայթյունը: Երկրում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել