Մեծ կարողության տեր բրիտանացի զույգի որդին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և զոհվել։ Տարեց զույգը չի կարողացել հաշտվել ժառանգորդի կորստի հետ և իր համար թոռ է «ստեղծել»։

26-ամյա որդու մահից հետո ծնողները խնդրել են նրա մարմնից սերմնահեղուկ վերցնել և պահել այն, ինչից հետո սկսել են թոռան համար փոխնակ մայր փնտրել։

Այդ պատվերով զբաղվել է արհեստական բեղմնավորման գծով ամերիկացի հայտնի մասնագետ Դևիդ Սմոտրիչը։

Մեծ Բրիտանիայում այդպիսի ընթացակարգերն ապօրինի են, ուստի, փոխնակ մայր գտնելուց հետո, երեխան ծնվել է 2015-ին, ԱՄՆ-ում։

Այժմ արդեն երեք տարի է՝ երեխան տատիկի և պապիկի հետ Մեծ Բրիտանիայում է ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել