Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի կարծիքով Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության գլխավոր ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է, որը հաղթել է վերջին 3 մրցաշրջաններում.

«Չեմպիոնների լիգայի ամենահավանական հաղթո՞ղը: Ինձ համար «Ռեալն» առաջվա պես համար մեկ ֆավորիտն է՝ չնայած կորցրել է Կրիշտիանու Ռոնալդուի նման աստղի:

«Ռեալից» հետո կարելի է նշել մի քանի թիմի անուն՝ «Յուվենտուս», «Մանչեսթեր Սիթի» և «Պարի Սեն Ժերմեն»»,- Դել Պիերոյի խոսքը մեջբերել է «La Gazzetta dello Sport»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել