Showbiz.am-ը գրում է.
Սեպտեմբեր ամիսն իրենով իսկ ասոցացվում է դպրության, գիտելիքի, ուսումնական նոր կյանքի ու մի նոր շնչի հետ: Շատերն իրենց առաջին քայլերն են անում դեպի դպրոց, շատերն էլ առաջին անգամ ոտք են դնում համալսարանական մեծ կյանքի ճանապարհ:
Հայտնի ընտանիք Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյանի դուստրն արդեն մեկ տարի է, ինչ դպրոցական է: ShowBiz.am-ի հետ ունեցած հանդիպման և զրույցի արդյունքում պարզվեց, որ 2-րդ դասարանում սովորող Ադելը շատ-շատ է սիրում դպրոցն ու դասերը: Նա շատ է սպասել սեպտեմբերի 1-ին և մեծ հաճույքով է հաճախում դպրոց:
ShowBiz.am-ը հաճելի զբոսանք է ունեցել երիտասարդ ծնողների ու փոքրիկ Ադելի հետ և նոր ֆոտոշարք իրականացրել:
-Ինչպե՞ս է սկսվում օրը Սուրենի և Յանայի ընտանիքում, առավոտյան արթնանում եք և …
-Արթնանում ենք առավոտյան ժամը 7:30-ին, որպեսզի շտապենք դպրոց, թեև մեր աղջիկը միշտ զարթուցիչից վաղ է արթնանում, քանի որ շատ է սիրում դպրոցը: Սովորաբար Ադելին ես եմ տանում դպրոց, իսկ Սուրենը վերցնում է դպրոցից և տուն բերում: Քանի որ մեր աղջիկը մասնակցում է նաև դասապատրաստմանը, դասերը պատրաստած ու սովորած վերադառնում է տուն. մեզ մնում է միայն երեկոյան կրկնել կամ որևէ անգիր հատված սովորել:
-Աշխատանքը երբևէ խանգարե՞լ է ձեր ընտանեկան ավելի երկար և հաճախակի շփմանը:
-Ո՛չ, երբեք այն չի խանգարել: Մեր ընտանիքում ամեն բան իր տեղն ու կարևորությունն ունի՝ աշխատանքն՝ իր, դասերը՝ իրենց, զբոսանքն էլ՝ իր տեղն ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ