operativ.am-ը գրում է

ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է Իրանի, Չինաստանի եւ այլ պետությունների հետ համատեղ ԱՄՆ պատժամիջոցների դեմ «էշելոնային պաշտպանություն» ստեղծել: Այս մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովը պատմել է Թեհրան այցի մասին, որի ժամանակ հանդիպել է Իրանի փոխարտգործանախարար Աբաս Արաքչիի հետ:

«Իրանի բանակցային թիմի հետ դեռ ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցությունների ժամանակներից լավ հարաբերություններ են ձեւավորվել եւ մենք փորձում ենք դրանք պահպանել», — նշել է նա:

Նրա խոսքով, Մոսկվան եւ Թեհրանն աշխատում են ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության համալիր ստեղծելու ուղղությամբ: «Մենք, Իրանի հետ միասին, կշարունակենք առաջիկա օրերին, բառացիորեն վաղվանից սկսած, եվրոպացիների հետ ինտենսիվ աշխատել, կշարունակենք մեր ջանքերը Չինաստանի եւ այլ պետությունների հետ շփման գործում, որպեսզի ամերիկյան պատժամիջոցների դեմ «էշելոնային պաշտպանություն» կառուցենք, ԳՀՀԾ-ն ձախողելու ԱՄՆ-ի փորձերի՝ ի շահ սեփական աշխարհաքաղաքական մոտիվների եւ պատկերացումներին այն մասին, թե ինչն է այս աշխարհում ճիշտ եւ ինչն է սխալ», — ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել