36-ամյա բրիտանացի Ահարոն Ուայթսայդի տունը բավականին սովորական է թվում, բայց եթե ներս մտնեք, կհայտնվեք անցյալ դարի 30-ականների նախապատերազմական ժամանակաշրջանում:

Տան ամբողջ գույքն է` կահույք, բուխարի, ռադիոլա, փոշեկուլ, միս կտրող սարք, գազի լամպեր և խոհանոցային պարագաներ։ Այս ամենի բնօրինակները մեծ գումարներ արժեն: 30-ականների ոգին, որն այդքան սիրում էր դեռ վաղ մանկությունից, նա փորձել է վերադարձնել։ Ահարոնը հագնում է տվյալ ժամանակաշրջանին համապատսխան հագուստ, մազերը կտրում, իսկ մորուքը ձևավորում է այդ ժամանակահատվածին համապատասխան ոճով, նա անգամ սնվում է հատուկ ձևով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել