Խեցգետին

Խեգետինները միշտ հետաքրքրություն են ցուցաբերում այլ մարդկանց նկատմամբ։ Նրանք բարի են ոչ միայն խոսքով, այլև իրենց գործողություններում։ Եթե իմանան որևէ մեկի խնդրի մասին, կշտապեն նրան հանգստացնել, խորհուրդներ տալ և ջերմացնել։ Խեցգետինները հիանալի հոգեկան թերապևտներ են։

Կշեռք

Կշեռքները շատ առատաձեռն են, և դա վերաբերում է նաև զգացմունքներին։ Նրանք պատրաստ են տալ ամեն ինչ՝ առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Նույնիսկ իրենց վերջին հագուստը կտան դիմացինին, եթե նա դրա կարիքն ունի։

Աղեղնավոր

Աղեղնավորները լավ գիտեն ինչ և ինչպես ասել, որպեսզի ստիպեն դիմացինին իրեն լավ զգալ, բարձրացնեն նրա տրամադրությունը, լավ լիցքեր հաղորդեն։ Նրանք ի սրտե ուրախանում են մարդկանց հաջողություններով, կիսում նրանց ինչպես ուրախությունը, այնպես էլ՝ տխրությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները զուսպ և լուրջ են թվում, սակայն միևնույն ժամանակ նրանք շատ բարի են։ Երբեք մարդկանց չեն օգտագործի իրենց շահերի համար, ընդհակառակը՝ անում են ամեն բան, որպեսզի աջակցեն, մոտիվացնեն մարդկանց։ Համբերատար են, հոգատար։

Ձկներ

Ձկները շատ բարի են, երբեմն՝ նույնիսկ ալտրուիստ։ Նրանք օժտված են հզոր ինտուիցիայով և կարողանում են կարդալ մարդկանց մտքերը, հասկանալ՝ ինչ է կատարվում նրանց հոգում։ Այնպես որ, հասկանալով, թե ինչ է նրանց անհրաժեշտ այդ պահին, անում են ամեն բան, որ օգտակար լինեն մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել