Tert.am-ը գրում է.

Թեհրանը կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի միջուկային ոլորտի իրանցի գիտնականների դեմ նոր հարձակումների պարագայում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:


«Հետևանքները դաժան են լինելու»,- ասել է Սալեհին Associated Press-ին տված հարցազրույցում:

2012 թվականի հունվարին Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մուստաֆա Ահմադի Ռոշանը մահացել է Թեհրանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Ոստիկանության տվյալներով՝ մագնիսական ռումբը նրա մեքենային ամրացրել է անհայտ մոտոցիկլավարը: Նշվում էր, որ 32-ամյա Ռոշանը զբաղեցրել է Նաթանզում միջուկային կառույցի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել