Դավադրության բազմաթիվ տեսություններ վաղուց գրեթե բոլոր ողջամիտ մարդկանց կողմից ընկալվում են որպես հոգեկան խանգարման ձևեր, սակայն իրականում այս տեսակետը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը:
Սմայլ-մարդասպաններ

Երիտասարդները համալսարանական դասերի ավարտից հետո երեկոները հաճախ են անցկացնում խմելով, որի արդյունքում կռիվներ ու երբեմն էլ հանցագործություններ են տեղի ունենում:
1997-ից սկսած սպանվել է շուրջ 40 երիտասարդ՝ 19-24 տարեկան: Հետաքրքիրն այն է, որ այս սպանություններից յուրաքանչյուրի դեպքում հանցագործության դեպքի վայրի մոտակայքում ոստիկանությունը հայտնաբերել է ժպտացող սմայլի պատկեր: Սպանությունների այս առանձնահատկությունը կարող է վկայել սերիական մոլագարի գոյության մասին, սակայն գտնված մարմինների գտնվելու դիրքերն այնպիսին են, որ դժվար թե մեկ հոգին կարողանար երկրի տարբեր անկյուններում նման հանցագործություններ իրականացնել:
Դիեր գտնվել են Մինեսոտայում, Այովայում, Նյու Յորքում ու 8 այլ նահանգներում: Զոհերից 9-ը սովորում էին Վիսկոնսին նահանգի Լա-Կրոսա համալսարանում:
Շատ դեպքերում դիերը կարծես ջրում խեղդված մարմիններ լինեին, ինչն էլ բարդացնում էր քննությունը, քանի որ ջուրը ոչնչացնում է մի շարք անհրաժեշտ հետքեր: Կա կարծիք, որ երիտասարդներին առևանգում են բարերից, սպանում են, այնուհետև դիերը ջուրն են նետում՝ ոստիկանությանը շփոթության մատնելու համար: Իսկ սմայլերը կարծես գրություններ լինեն, որոնք կարող են նշանակել, որ մարդասպանները գոհ են իրենց գործողություններից ու վստահ են իրենց վրա:
Ի դեպ, հետաքննությունների դաշնային բյուրոն ժխտում է, որ բոլոր սպանությունները մեկ շղթայի մեջ են տեղավորվում:
Ատուկայի անեծքը

Որոշ կինոնկարներում, ինչպիսիք են «Պոլտերգեյսթը» կամ «Ռոզմարիի երեխան», կարծես անեծք դրված լինի. նկարահանման խմբի անդամներից շատերը մահացել են մինչ օրս անհայտ պայմաններում: Մեր օրերում գրեթե մոռացվել է «Անհամեմատելի Ատուկայի» պատմությունը՝ 1963-ի վեպ, որը պատմում է մի էսկիմոսի արկածների մասին, որը ժամանակակից մեգապոլիսում է հայտնվել: Ավելի քան 30 տարի փորձել են այս սցենարով ֆիլմ նկարահանել, սակայն ինչ-որ գերբնական ուժեր կարծես անդադար միջամտում էին:
Ջոն Բելուշին, ում 1980-ականներին առաջարկեցին ֆիլմում գլխավոր դերը ստանձնել, մահացավ 1982-ին թմրադեղերի չարաշահումից. նա ընդամենը 33 տարեկան էր: 38-ամյա երգիծաբան Սեմ Կինիսոնը, ով ևս իր ուժերը փորձեց Ատուկայի դերում, մահացավ ավտովթարի հետևանքով:
Ջոն Քենդին՝ դերի հերթական թեկնածուն, վախճանվեց 43 տարեկանում սրտի կաթվածից: Ապա դերի «զոհն» է դարձել Քրիս Ֆարլին, ով ևս հեռացավ կյանքից Բելուշիի եղանակով:
Այս դժբախտ բախտը վիճակվեց նաև նրանց, ովքեր կարդացել էին ֆիլմի սցենարը, օրինակ՝ գրող ու սցենարիստ Մայքլ Օ՛Դոնոհյուին, ով 54 տարեկանում մահացավ ինսուլտից: Իսկ 49-ամյա դերասան Ֆիլա Հարթմանին հակադեպրեսանտների ազդեցության տակ գտնվող կինը սպանեց: Ներկայումս ֆիլմի նկարահանման աշխատանքները նույն փուլում են, ինչ 30 տարի առաջ:
Մարդ-նապաստակ

Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս շրջանի շատ բնակիչներ հայտնում են, որ դեմ առ դեմ հանդիպել են մարդ-նապաստակի ու անգամ շփվել են նրա հետ:
Մարդ-նապաստակի հետ առաջին հարաբերության հավաստի հիշատակումը պատկանում է BBC կուրսանտ Բոբ Բենետին: Ըստ Բոբի՝ ամեն ինչ տեղի ունեցավ Վիրջինիա նահանգի Բուրկ քաղաքում: Նա իր հարսնացուի հետ նստած էր ավտոմեքենայում, երբ մեքենային մոտեցել է սպիտակ հագուստով մի մարդ ու կացինով կոտրել է դիմապակին: Ավելի ուշ կուրսանտը պատմել է, որ անծանոթը նապաստակի հագուստով էր:
Անհայտ «հրեշի» մասին շշուկները տարածվում էին լույսի արագությամբ, և արդեն շատ տասնամյակներ մարդիկ հայտնում են, որ տեսնում են նրան: Մեկն ասել է, որ դա հոգեբուժարանից փախած մարդ է, մյուսներն ասում են՝ ուրվական է:



