Ըմպելիքը, որը մենք պատրաստվում ենք առաջարկել ձեզ, համարվում է ամենաօգտակար բնական ըմպելիքներից, քանի որ այն մաքրում է ձեր օրգանիզմը, մարսողական համակարգը՝ օգնելով ձեզ վերացնել ճարպը և արագացնում է ձեր նյութափոխանակությունը։
Շատ մարդիկ համարում են, որ չափից շատ դժվար է վերացնել որովայնում կուտակված ճարպը։ Գիտնականները հաստատել են, որ իրականում ճարպը կապված է լուրջ առողջական խնդիրներ ունենալու հետ, այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ 2-րդ կարգի դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և բարձր արյան ճնշումը։
Որպեսզի նվազեցնեք որովայնի ճարպը, դուք պետք է սկսեք կատարել վարժություններ և օգտագործեք առողջ սնունդ։
Այս ըմպելիքը պարունակում է ճարպը այրող հզոր միջոց՝ կիտրոն, ինչպես նաև շատ օգտակար բնական մթերքներ։
Մաղադանոսը նույնպես համարվում է ամենաօգտակար կանաչիներից մեկը, որը կարելի է օգտագործել։ Այս ըմպելիքն ունի շատ առավելություններ։
- Գործում է որպես բնական միզամուղ միջոց և վերացնում է օրգանիզմի ավելորդ ջուրը։
- Մաքրում է արյունը։
- Բուժում է և կանխում միզապարկի և լյարդի ինֆեկցիաները։
- Կանխում է հեղուկի ուշացումը։
- Ունի հզոր հակաբորբոքային միջոցներ։
- Նվազեցնում է սթրեսը և անհանգստությունը։
- Հարուստ է հզոր հակաօքսիդանտներով։
- Այն պայքարում է միզաթթվի դեմ և կանխարգելում քաղցկեղը և ուռուցքի աճը։
- Վերացնում է վատ շնչառությունը։
Ինչպե՞ս պատրաստել։
Բաղադրիչներ՝
- 1 կիտրոն,
- 1 կապ մաղանդոս,
- 1 դարչնի ձողիկ / 1 թեյի գդալ դարչնի փոշի,
- 1 ճաշի գդալ քերած կոճապղպեղ,
- 1 թեյի գդալ քացախ,
- 1 ճաշի գդալ կտավատի ալյուր,
- 100 մլ կեֆիր։
Պատրաստումը՝
Դուք պետք է խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերում մինչև միատարր զանգված ստանալը։
Այնուհետև խմեք այս խառնուրդը քնից առաջ և արդյունքները կզարմացնեն։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: