Armsport.am-ը գրում է.

«Զաուբերի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Ֆերարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենի հետ:

Ռայկոնենը կլքի «Ֆերարին» այս տարվանից հետո ու կմիանա այն թիմին, որտեղից սկսել է իր կարիերան Ֆորմուլա-1-ում.

«Ռայկոնենի հետ պայմանագիր կնքելն ու նրան հիմնական պիլոտ դարձնելը կարևոր քայլ է թիմի համար:

Սա շատ կարևոր է նաև հետագայում ամրապնդվելու ու առաջ գնալու համար: Նրա փորձն ու ահռելի տաղանդը կօգնեն թիմին զարգանալ ու հաջողություններ գրանցել»,- ասել է «Զաուբերի» ղեկավար Ֆրեդերիկ Վասերը:

Սպասվում է, որ «Ֆերարին» 2019 թվականի իր կազմը կհրապարակի առաջիկա օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել