Armtimes.com-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստուգում է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով առանքցային մեղադրյալներից Միքայել Հարությունյանը 2002 թվականին հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցին, մասնավորապես նշել է հետեւյալը. «Քրեական համապատասխան գործով ընթացող նախաքննությամբ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը հստակեցնելու վերաբերյալ: Քրեական գործով դրա հետ կապված հստակություն մտցվելուց հետո հնարավոր կլինի քրեաիրավական հարթությունում քննարկման առարկա դարձնել մնացած ածանցյալ բոլոր հարցերը»:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը եւս մեր զրույցում նշել է, որ Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստը ստուգվում է: «Ինտերֆաքս»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնացվել եւ չնայած դրան՝ Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ  ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել