Գիտնականների կարծիքով՝ կարոտախտի հակված մարդիկ ավելի լավատեսական հայացքներ ունեն՝ գրում է aspekty.net-ը:

Կարոտախտը բարձրացնում է մարդու տրամադրությունը և ապագայի նկատմամբ դարձնում լավատես: Հոգեբանները հետազոտություն են անցկացրել 266 մասնակիցների շրջանում: Առաջին փուլի համար հարցրել են, թե ունեն արդյոք նրանք հիշողություններ, որոնք դրական էմոցիաներ են արթնացնում: Մի քանի րոպեի ընթացքում հետազոտվողները պետք է գրառեին բոլոր այն հիշողությունները, որոնց հանդեպ իրենք կարոտախտի զգացում ունեն: Պարզվել է՝ ինչ-որ իրդրձությոնների նկատմամբ որքան դրական են հիշողության արթնացրած զգացումները, այնքան ուժեղ է դրանց հանդեպ կարոտախտի զգացումը:

Հաջորդ փուլին մասնակցել են համալսարանի 122 շրջանավարտներ: Նրանց հարցրել են ուսանողական տարիների մասին և խնդրել պատմել պագայի մասին: Պարզվել է, որ որքան ուժեղ է և հաճելի կարոտախտը, այնքան մարդը լավատեսորեն է պատկերացնում ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել