ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի (DARPA) առաջատար հետազոտական նախագծերի գրասենյակը կազմակերպության հիմնադրման 60-ամյակին նվիրված համագումարում պատմել է առավել հետաքրքիր տեխնոլոգիաների մասին, որոնք մշակվում են ինժեներների կողմից: Այդ թվում DARPA-ն պատմել է հաջորդ սերնդի ոչ վիրաբուժական նյարդային համակարգը հանդիսացող N3 տեխնոլոգիայի մասին, որը թույլ է տալիս վերահսկել ռազմական տեխնիկան մտքի ուժի միջոցով՝ գրում է The Next Web-ը:

N3 ծրագիրը նպատակ ունի ստեղծել համակարգչային ուղեղի ինտերֆեյս, որը չի պահանջում վիրաբուժական միջամտություն կամ տարբեր ներդրման պրոցեդուրաներ: Հիմնականում, ինժեներները ցանկանում են օգտագործել ուղեղի ազդանշանները տեխնոլոգիաների վերահսկման համար: Սա նաև թույլ կտա հաշմանդամներին լինել մարտադաշտերում:

«Առաջ բարձր ճշգրտության ոչ վիրաբուժական նեյրոտեխնոլոգիաները դժվարահաս էին, բայց շնորհիվ կենսաբժշկական ճարտարագիտության, նյարդաբանության, սինթետիկ կենսաբանության և նանոտեխնոլոգիաների վերջին ձեռքբերումների՝ մենք կարող ենք ենթադրել, որ այն հասանելի է»,- նշել է կազմակերպությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել