Վերջին հետազոտությունները հաստատել են, որ ընտանի կենդանիների տերերը զգալի գումար են ծախսում կենդանիների կողմից տանը հասցված վնասը փոխհատուցելու համար։ Մոտ 30 միլիոն բրիտանացիներ առնվազն մեկ ընտանի կենդանի են պահում, որը կրծում, կոտրում և ամեն կերպ փչացնում է բնակարանը։ Հետազոտությունը պարզել է, որ «մեր փոքր բարեկամների» տերերի գրեթե կեսը իրենց բնակարանը հին վիճակին բերելու վրա մոտ 800 եվրո են ծախսում՝ կենդանու հետ համատեղ ապրելու տարիների ընթացքում,- հաղորդում է Property Community-ն։ Կենդանիների ժանիքներից և ճանկերից տուժում են ոչ միայն սեփական, այլև վարձակալվող բնակարանները։ Վարձակալները հաճախ խախտում են պայմանագրի պայմանները՝ տանտիրոջ գալուն պես խնամքով թաքցնելով կենդանուն։ Փորձագետները խորհուրդ են տալիս բնակարանատերերին, տունը վարձով տալու դեպքում, հաճախ այցելել վարձակալներին և ուշադրություն դարձնել տան մեջ կենդանու ներկայության հետքերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել