Համաձայն ԱՄՆ Ծերության ազգային ինստիտուտի նոր հետազոտության՝ քչակերությունը երկարակեցության երաշխիքն է՝ գրում է USA TODAY ամսագիրը:

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ հազվադեպ սնվող մկների կյանքը ավելի երկար է, քան հաճախ սնվող մկներինը, ընդ որում առողջության վրա քչակերության բարերար ազդեցությունը կախված չի եղել նրանից, թե ինչ են կերել մկները և որքան կալորիա են օգտագործել:

Հետազոտության ղեկավար Ռաֆայել դե Կաբոյի խոսքով՝ մի քանի ժամ սնունդ չընդունելը նպաստում է, որ օրգանիզմը հավաքի ողջ «աղբը» և առանձնացնի, իսկ եթե պարբերաբար ուտում եք, նյութափոխանակությունը չի հանգստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել