Ուսումնասիրությունների ու հետազոտությունների ենթակա իրերը չեն սպառվում Արենիի քարանձավում քարե դարից մինչև միջնադար: Բազմամյա աշխատանքներից հետո այսօր ուսումնասիրված է միայն քարանձավի 3-4%-ը: Միաժամանակ գոյություն ունի գտածոների հետագա պահպանման խնդիրը: Քարանձավն ունի բոլոր առավելությունները գեղեցիկ թանգարան դառնալու ու զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու:

Քարանձավի կառուցվածքը
Քարանձավն ավելի քան 6,000 տարվա պատմություն ունի ու կազմված է 3 սրահից: Սակայն հնագիտական աշխատանքներ իրականացվել են միայն առաջին սրահում 2007 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից՝ Բորիս Գասպարյանի գլխավորությամբ: Քարանձավի բնակեցված հատվածը դեռևս չի գտնվել: Սակայն ուսումնասիրված հատվածներից մեկը շատ նման է խոհանոցի: Քարանձավը բաց է, ու կենդանիները ազատ ելումուտ ունեն այնտեղ:

Հետազոտության առարկաներ
Քարանձավում աշխատանքները շարունակվում են մինչ օրս՝ տարեկան 1-2 ամիս ժամանակահատվածով: Յուրաքանչյուր հնագիտական օբյեկտում յուրաքանչյուր տեսակի աշխատանք իրականացնելուց հետո հարկավոր է մշակել ու հրապարակել ստացված տվյալները, որպեսզի հնարավոր լինի շարունակել պեղումները: Խնդիրը ոչ միայն առարկաներ ու իրեր գտնելու մեջ է, այլև դրանք պահպանելու:
Քարանձավը մոտավորապես 6,000 տարեկան է, և այստեղ 4,000 տարի շարունակ խաղողից գինի են պատրաստել: Գտնվել են խաղողի կորիզներ: Չնայած հսկայածավալ աշխատանքին՝ քարանձավի միայն 3-4%-ն է դեռ ուսումնասիրվել: Քարանձավի վերահսկիչն ասում է. «Մեզ իսկապես անհրաժեշտ է ավարտին հասցնել ուսումնասիրությունները»:

Քարանձավի յուրօրինակությունը
Կարստե քարանձավերը մարդիկ ի վիճակի չեն բացելու. այս քարանձավը լվացել ու բացել են ջրի օգնությամբ: Որպես կանոն, նման քարանձավները խոնավ են լինում, սակայն այս քարանձավը յուրահատուկ է նրանով, որ այն չոր է տարվա յուրաքանչյուր եղանակի: Վերահսկիչն ասում է, որ այնտեղ երկար տարիների ընթացքում երբեք ջուր չի տեսել: Շնորհիվ այս առանձնահատկության՝ քարանձավի ներսը հրաշալիորեն պահպանվել է:

Բացառիկ գտածոներ
2008-ին քարանձավի կավե անոթներից մեկում հայտնաբերվեց կաշվե կոշիկ, որը 5500 տարեկան է: Ներկայումս այն գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն այնքան լավ է պահպանվել, որ առաջին անգամից ոչ ոք չկարողացավ կռահել դրա տարիքը: Ոտնահետքն ունի 24,5 սմ երկարություն: Ասում են, որ սա աղջկա կոշիկ է եղել ու բավականին թանկարժեք:

Գտնված հուշարձանների ու իրերի 90%-ը շատ լավ է պահպանվել: Այս քարանձավը նաև համարվում է աշխարհում հնագույն գինեգործական համալիրը: Գտնված բրոնզե մագիլները վկայում են, որ, կանգ առնելով մետաքսի ճանապարհի մոտակայքում, մարդիկ այս վայրը երբեմն օգտագործել են որպես ապաստան:

Արենու քարանձավում գտնվելու մի քանի անհրաժեշտ կանոններ
Անվտանգության խիստ կանոններ են գործում, որոնք պետք է պահպանվեն քարանձավում: Ոչ ոք չի կարող այնտեղ մուտք գործել առանց թույլտվության: Վերահսկիչն ասում է, որ նա մշտապես հետևում է այցելուներին և այսքան ժամանակ ոչ մի տուժած քարանձավում չի եղել: 10-15 մարդուց ավելի չի կարող գտնվել քարանձավում: Քարանձավը պետք է «շնչի». մարդիկ ջերմություն են արտադրում ու հանգեցնում են օդափոխման նուրբ համակարգի աշխատանքի վատթարացմանը, ինչն արգելվում է: Քարանձավում թույլատրվում է մնալ առավելագույնը 45 րոպե:




