Armsport.am-ը գրում է.

Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները կարծում է, որ թիմակից Լերոյ Սանեն Բունդեսթիմի համար կարող է ունենալ նույն նշանակությունը, որը Կիլիան Մբապեն ունի Ֆրանսիայի հավաքականի համար.

«Սանեին վաղուց եմ ճանաչում: Մենք միասին խաղացել ենք դեռևս մինչև 19 տարեկանների հավաքականում: Նա միշտ մեծ նվիրումով է խաղում:

Իր արագության և համառության շնորհիվ Սանեն կարող է հզոր զենք դառնալ Գերմանիայի հավաքականի համար, ինչպիսին Կիլիան Մբապեն է Ֆրանսիայի հավաքականում:

Մբապեն հիացնում է՝ չնայած ինձանից էլ 2-3 տարի փոքր է: Երբ Մեսսին և Ռոնալդուն հեռանան, Կիլիանը կլինի մեկն այն ֆուտբոլիստներից, ովքեր կլրացնեն առաջացած դատարկությունը: Մբապեի պոտենցիալը շատ ոգևորող է: Նա անհավանական արագություն և տեխնիկա ունի: Կարելի է միայն շնորհավորել նրանց, ովքեր խաղում են Մբապեի հետ»,- ասել է Վերները «Bild»-ին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել