Փաստ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվեցին Խաչատուրովին մեղադրանքներ ներկայացնելուց և Քոչարյանին ձերբակալելուց հետո։

Չգիտեմ, թե ինչքանով է փաստ, բայց տպավորություն ստացա, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ոգևորված էր, բարձր տրամադրություն ուներ։ Էլ չասեմ, որ Նիկոլը «փայլուն» անվանեց հայ-ռուսական հարաբերությունները։

Եթե տպավորությունս ճիշտ է, նշանակում է՝ գոնե ժամանակավորապես ինչ-որ կոնսենսուսի է եկել ռուսների հետ։ Կամ էլ ռուսներն այդպիսի տպավորություն են կարողացել ստեղծել իր մոտ, թե խնդիր չկա, լոխ լյավա, նաշ առմյանսկի բռատ․․․

Կոնսենսուսի գինն էլ, բնականաբար, Նիկոլի սիրուն աչքերը չեն։ Այդ դեպքում ի՞նչն է։

«Կոմերսանտ» թերթին հարցազրույցում Փաշինյանը երեկ հայտնել է, որ թույլատրել է ռուսական մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ կառավարության փողով կառուցած կենսաբանական լաբորատորիա, որով ռուսները շատ էին հետաքրքրվում։

Սա երկար թեմա է, հիմա չեմ խորանում, բայց կարծում եմ, որ սա միակ զիջումը չէ, որովհետև միայն լաբորատորիա ռուսների մուտքը դժվար բավարար «վճար» լինի ռուսական բարեհոգության դիմաց։

Հարց է առաջանում, թե է՛լ ինչ զիջումների/«լավությունների» է գնացել Նիկոլը ռուսների սիրտը հետ շահելու համար։

Հարցազրույցն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել