Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական է նշանակել: Վարչապետ Փաշինյանը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
9-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել է վարչապետի օգնական:

Սոֆյա Նավասարդյանի մասին չկան հասանելի տեղեկություններ, և շատերի համար անհասկանալի էր, թե ինչ խորհուրդներ պետք է տա նա վարչապետին և իր գործունեությունը ո՞ր ոլորտին է վերաբերելու:
 
Փակագծին հաջողվեց պարզել իրականությունը, որը, կարծում ենք, շատերին պետք է զարմացնի: Սոֆյա Նավասարդյանն իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսավիրն է:
 
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանի վարսավիրը նշանակվել է այդ պաշտոնին, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:


Իհարկե, շատ լավ է, որ մեր սիրելի վարչապետի տիկինը միշտ գեղեցիկ տեսք ունի և կունենա, բայց արժե՞ր դրա համար մարդուն պետական պաշտոնի նշանակել:

Ի դեպ, Սոֆյա Նավասարդյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես է գալիս Sofya Khudoyan անվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել