Լավ լոլիկը Երեւանում այս սեզոնին պետք է լիներ մաքսիմում 100-150 դրամ։ Իսկ հիմա քիչ թե շատ նորմալ լոլիկն արժե 500-700 դրամ։ Լոլիկն էս տարի թանգարանային նմուշ է։
Վերցնելիս չես կարող ուղղակի ուտել այն, առանց հարգանքի տուրք մատուցելու, թաաաանկագին բանջարեղենի հետ մի քիչ զրուցելու։
Իսկ գիտեք ինչո՞ւ է այդպես։ Քանի որ ունենք «հիանալի» ջրային տնտեսության ղեկավար ու գյուղնախարար։ Սեւան-Սեւան էիք խաղում, երբ մարդկանց դաշտերը չորացան, ձմերուկի, լոլիկի ու շատ այլ բանջարեղենների գները թռան։ Կամ նենց արեք Ապարանի ու այլ ջրամբարները լցվեն ու Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրի խնդիր չունենա, կամ էլ Սեւանից ջրի բացթողումները կոկորդիլոսի արցունքներով մի հետաձգեք։ Գործ արեք, կարճ ասաց։
Կան հաշվարկներ, որ Ապարանի ջրամբարը լցնելու համար պետք է ուղղակի ջրի կորուստները կրճատել, որ լուծվող խնդիր է ու բավականին հեշտ լուծվող խնդիր։