«Նախորդ շաբաթ տեղի ունեցան ՊԵԿ հարկային տեսչությունների պետերի փոփոխություններ։ Արդեն գրել ենք, որ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորն են ազատել։ Կոտայքից Եղեգնաձոր են տեղափոխել Ռ․ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարկիսյանի եղբորորդուն։


Պաշտոնը կորցրել է նաև ժամանակին «գեներալների հետ քյալլա տվող» Արթուր Եթիմյանը, ով փորձեց վերադառնալ հարազատ Վանաձորի հարկայինի պետ, սակայն նրան Եղեգնաձորի հարկային պետի պաշտոնից հանեցին ու նշանակեցին ինչ-որ վարչության 5 հոգանոց բաժնի պետի տեղակալ։ Կրկին ուժեղանում են ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի «բաջանաղների» դիրքերը՝ Էդիկ Պապյանը տեսուչից դարձել է հարկայինի պետի տեղակալ, նրա որդին՝ խոշոր հարկատուների տեսչության պետի տեղակալ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել