operativ.am-ը գրում է
Իրանի հյուսիս-արեւելքում առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: 

Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Սիստան եւ Բելուջիստան նահանգում իրանական Կարմիր մահիկի բաժանմունքի ղեկավար Ռեսուլ Ռաշկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երկրաշարժի հետեւանքով ... Իրանշահր քաղաքում 18-ամյա աղջիկ է մահացել: Բացի դրանից, հետագա հետցնցումների հետեւանքով եւս 2 մարդ վիրավորվել է, նրանց բժշկական օգնություն է տրամադրվել», - ասել է Ռաշկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել