Wealth-X-ի զեկույցի համաձայն՝ 2017թ. վերջին աշխարհում ապրել է 255810 մարդ, որոնցից յուրաքանչյուրը 30մլն դոլարից ոչ պակաս կարողություն է ունեցել (Ultra high-worth individuals, UHNWI): Կազմակերպության փորձագետների գնահատականներով՝ մեկ տարվա ընթացքում միլիոնատերերի թիվը աճել է 12,9-ով, իսկ նրանց ընդհանուր կարողությունն աճել է 16,3%-ով, հասնելով 31,503 տրիլիոն դոլարի՝ տեղեկացնում է capital.ua-ը:

Անցյալ տարի UHNWI-ի թիվը աճել է աշխարհի բոլոր խոշոր տարածաշրջաններում, սակայն ամենից արագ նոր միլիոնատերներ են հայտնվել Ասիայում, որտեղ հարուստների թիվը աճել է 18,5% ով և նրանց ընդհանւր կրողությունը՝ 26,7%-ով:

UHNWI- ի առաջատարը շարունակում է մնալ Հյուսիսային Ամերիկան, որտեղ 30 միլիոն դոլար կամ ավելի մեծ եկամուտ ունեցող մարդկանց թիվը 2017թ. վերջի դրությամբ 90,44 հազար էր, իսկ նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում էր մոտ 11 տրիլիոն դոլար: Իսկ ահա Նյու Յորքն արդեն կորցրել է աշխարհի ամենաշատ միլիոնատերներ ունեցող քաղաքի անվանումը, 2017 թ. 30 մլն դոլար և ավելի կապիտալ ունեցողՆյու Յորքցիների թիվը աճել է 7%-ով (մինչև 8,865 մարդ), իսկ Հոնկոնգում նրանց թիվը աճել է մեկ երրորդով և գերազանցել 10 հազարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել