Սոլքի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները օգտագործել են գենետիկ մեթոդ, որպեսզի արագացնեն վերքերի բուժումը՝ գրում է The Guardian-ը:

Վերքերի ապաքինման համար պատասխանատու են էպիթելային բջիջները. նրանք ուղղություն են վերցնում դեպի վնասված հատվածներ և ձգտում են այն «կնքել», սակայն տարեց մարդկանց և խոր վերքեր ունեցողների դեպքում այդ գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում: Գիտնականները հատուկ վիրուս են ստեղծել, որը ներարկվում է վերքի ոչ էպիթելային բջիջների մեջ և դրանք դարձնում էպիթելային:

Այդ մեթոդն արդեն հաջողությամբ փորձարկվել է մկների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել