Անջելինա Ջոլին դատարանում բացահայտել է ամուսնու անպարկեշտ գաղտնիքը:

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ցնցել է հասարակությանը՝ ամուսնու՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ պատմությունը հրապարակային կերպով հայտարարելով: Դերասանուհին ասել է, որ մի անգամ ամուսինը հետույքը նույնիսկ մի փոքրիկ աղջնակի է ցույց է տվել, որ իր մոր հետ անցնելիս է եղել մեքենայով:

Միջադեպը տեղի է ունեցել 30 տարի առաջ, երբ Փիթը դեռ այնքան էլ չէր մտահոգվում իր իմիջով: Դա Մալիբուում էր՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այնուամենայնիվ, Ջոլին կարծում է, որ դա բնութագրում է ամուսնուն ոչ լավագույն կողմերից: Ինչպես հաղորդում է Radaronline.com-ը այդ ժամանակ դերասանը հետույքը ցուցադրում էր անցնող բոլոր մեքենաներին, իսկ փոքրիկ աղջիկը պարզապես նրանցից մեկն էր:

Ջոլին որոշել է հրապարակել այդ փաստերը՝ հույս ունենալով, որ դատարանը դրանք հաշվի կառնի, երբ որոշում է կայացնի երեխաների խնամակալության հարցով: Դերասանուհին մտադիր է ամուսնալուծությունից հետո զրկել ամուսնուն երեխաների հետ լինելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել