Armsport.am-ը գրում է.

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է Ռաֆայել Նադալի և Ռոջեր Ֆեդերերի հետ մրցակցության մասին.

«Իմ ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռոջերն ու Ռաֆան եղել են գլխավոր մրցակիցներս: Նրանց դեմ խաղերի արդյունքում ես դարձել եմ այնպիսի թենիսիստ, ինչպիսին այժմ եմ:

Նրանք և Մարեյն այն տղաներն են, որոնց նկատմամբ տոնած հաղթանակներն առանձնակի կարևոր են:

Այդ հաղթանակների արդյունքում եմ նվաճել տիտղոսներ, բարձրացել ATP վարկանիշային աղյուսակում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է «Tennis World USA»-ը:

Նշենք, որ Նովակ Ջոկովիչը «Grand Slam» շարքի 13 տիտղոս ունի, Ռաֆայել Նադալը՝ 17, իսկ Ռոջեր Ֆեդերերը՝ 20:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել