Անկախ Դանիել Իոաննիսյանի հայացքներից, անկախ այն բանից՝ ընդունել եմ նրա խոսքը, թե չէ, Դանիելին համարել եմ սկզբունքային մարդ, բայց, ցավոք, սխալվել եմ։
Դանիել ջան, Զեյնալյան Արտակի մասին գրածդ հոդվածը չանվանենք պատվեր, անվանենք քծնանք (սա ավելի վատ է)։ Կշարունակեի քեզ համարել սկզբունքային մարդ, եթե դու օգոստոսի 17-ի հանրահավաքի պետական մեքենաների մասին էլ նույն ձև արտահայտվեիր, կհամարեի սկզբունքային, եթե առաջին բորտով առաջին փոխվարչապետի Աստանային էլ անդրադառնայիր, բայց եթե լրատվական դաշտում կամընտրական ես գործում, դա արդեն սկզբունքայնություն չէ։
Արտակ Զեյնալյանն ու յուր ցուցակը դեռ շարունակում են ճիշտ ու գեղեցիկ գործել։ Նմանատիպ հոդվածները դժվար Արտակի վրա բիծ թողնեն։ Հույս ունեմ՝ այն մարդիկ, ում դու փորձել ես նման հոդվածով սիրաշահել, այսքանն արդեն հասկացել են։