Armsport.am-ը գրում է.

Թուրքիայի Գեբզե քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 2-րդ տուրում մեր բոլոր պատվիրակները՝ Սիրանուշ Ղուկասյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ են տոնել:

Այս մասին հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

2-րդ տուրից հետո պատանիների պայքարում հանդես եկող Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և ընթանում են առաջատարների թվում:

Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով:

Աղջիկների պայքարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես իր ակտիվում գրանցել է երկու միավոր և 11 այլ շախմատիստուհիների հետ միասին գլխավորում է աղյուսակը:

Այսօր մրցաշարում տեղի կունենան 3-րդ և 4-րդ տուրերի պարտիաները: 3-րդ տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 11.00-ին, իսկ 4-րդը՝ 18.00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել