Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ֆլումինենսեի» հարձակվող Պեդրո Աբրեուի ծառայություններով, հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմմաբ, 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն այս ամառ նոր պայմանագիր է կնքել Ռիո-դե-Ժանեյրուի ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Նոր պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը 50 մլն եվրո է կազմում, սակայն «Ֆլումինենսեն» կարող է Պեդրոյի տրանսֆերի շուրջ համաձայնության գալ 20-25 մլն եվրոյի դիմաց:

Հաղորդվում է, որ բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սևիլիան», «Ռոման» և «Միլանը»:

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն Բրազիլիայի առաջնությունում անցկացրած 23 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: Բրազիլացին գլխավորում է առաջնության ռմբարկուների ցանկը: Օգոստոսին նա հրավիրվել էր Բրազիլիայի հավաքական, սակայն չի կարողացել միանալ ազգային թիմին վնասվածքի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել