«Զագրեբյան մումիայի գիրքը»

Այս գիրքը հայտնի է որպես ամենաերկար տեքստը էտրուսկերենով, որը պահպանվել է այս հզոր մշակույթից ու հասել մինչև մեր օրեր: Էտրուսկների խոսքը մեծ ազդեցություն է ունեցել լատիներենի ձևավորման վրա, սակայն, ցավոք, էտրուսկերենին հարազատ լեզուներ այսօր գոյություն չունեն: Բացի դրանից, մեզ են հասել այդ ժամանակաշրջանի չափազանց քիչ փաստաթղթեր, հետևաբար վերոնշյալ գիրքն ամբողջապես վերծանել չի ստացվում: Ներկայումս վերածնված հատվածներից միայն կարելի է ենթադրել, որ փաստաթուղթն իրենից ներկայացնում է ծիսական օրացույց, որը բովանդակում է էտրուսկների կրոնական ավանդույթների նրբությունները:
Գիրքը թվագրվում է մ.թ.ա. III դարին, հետևաբար միայն նրա գոյության փաստն արդեն իսկ հետաքրքիր է. այն ձեռագիր է, պատրաստված կտորից, որն իրականում ժամանակի ընթացքում արագորեն քայքայվում է: Պատճառներից մեկը, որ էտրուսկյան մշակույթի այս նմուշն այսօր հասանելի է հետազոտման համար, այն է, որ գրքի նյութն օգտագործվել է եգիպտական մումիաներից մեկին փաթաթելու համար. «Զագրեբյան գիրքը» հայտնաբերվել է Ալեքսանդրիային մոտ գտնվող գերեզմանում թաղված մումիայի վրա դեռևս XIX դարում, սակայն գիտնականները երկար ժամանակ դրան ուշադրություն չէին դարձնում՝ ենթադրելով, որ կտորի վրայի խորհրդավոր գրությունները ինչ-որ եգիպտացի է արել:
«Սպիտակ շամանի ժայռը»

Երկար տասնամյակներ շարունակ հնագետներն ու պատմաբանները ուսումնասիրում են Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների ժողովուրդների թողած գտածոները, սակայն մինչ օրս նախակոլումբյան ժամանակաշրջանի ամերիկյան պատմության մշակույթը մեծ մասամբ հանելուկային է մնում մասնագետների համար:
«Սպիտակ շամանի ժայռը», որը գտնվում է Պեկոս գետից ոչ հեռու՝ ներկայիս Տեխաս նահանգի տարածքում, համարվում է այն ժամանակների ամենահայտնի ու միաժամանակ ամենախորհրդավոր հուշարձանը: Ըստ գիտնականների՝ հսկայական (շուրջ 7մ երկարությամբ) պատկերը հայտնվել է ավելի քան 4 հազար տարի առաջ ու պատկանում է հին մշակույթի, որի մասին այսօր գրեթե ոչինչ հայտնի չէ: Որոշ հնագետներ համոզված են, որ նկարիչը այս պատկերով ցույց է տվել հնագույն մարդկանց հաղորդակցությունը հոգիների հետ:
Սայամա լեռան գեոգլիֆներ

Ժայռապատկերները, որոնք գտնվում են Բոլիվիայում՝ Սայամա լեռան ստորոտներից մեկում, ստեղծման տեխնիկայով հիշոցնում է Նասկիի գեոգլիֆներին: Այս պատկերները շուրջ 7,5 հազար քմ տարածք են զբաղեցնում ու 15 անգամ ավելի մեծ են, քան Նասկիի գեոգլիֆները:
Չնայած իրենց մեծ չափերին, Սայամա լեռան գեոգլիֆները մինչ օրս ուսումնասիրված չեն. Այն աշխատանքի հսկայական չափերը, որոնք արել են հին նկարիչների կողմից, հայտնի են դարձել միայն վերջերս, երբ հնագետները հնարավորություն են ստացել տեղանքի արբանյակային պատկերներ անելու: Պատկերի գծերի զարմանալի հստակությունը մասնագետներին փակուղու մեջ են դնում. դրանք կարծես քանոնով գծված լինեն:
Ալեքսանդր Մեծի մահը

Ալեքսանդր Մակեդոնացին պատմական ամենահայտնի կերպարներից է, որի կյանքին հազարավոր գիտական ու գեղարվեստական գրքեր, հարյուրավոր ֆիլմեր են նվիրվել: Սակայն նրա մահվան մասին հստակորեն ոչինչ հայտնի չէ:
Պատմաբանների մեծ մասը համաձայն են այն վարկածին, որ Մակեդոնացին մահացել է մ.թ.ա. 323 թվականին Բաբելոնում գտնվող Նաբուգոդոնոսոր II-ի ամրոցում, սակայն թե ինչն է սպանել հանրահայտ հրամանատարին՝ անհայտ է:
Երկար ժամանակ համարվում էր, որ Ալեքսանդրին թունավորել են, և կասկածյալներ էին համարվում նրան շրջապատող բոլորը՝ սկսած հրամանատարներից, վերջացրած նրա սիրեցյալներից: Թունավորման վարկածը հիմնվում է նրա ժամանակակիցների վկայությունների վրա, որոնք հավատացնում էին, որ անպարտ Ալեքսանդրը հանկարծակիորեն անհայտ հիվանդություն է ստացել, և երկու շաբաթ շարունակ տառապել է ստամոքսի սուր ցավերից, այնուհետև վախճանվել է: Այս վկայությունները չի կարելի հստակ ապացույց համարել, քանի որ նման ախտանշաններ կարող են առաջանալ վիրուսային հեպատիտից, էնդոկարդիտից և այլ հիվանդություններից:
Զարմանալի է, սակայն Ալեքսանդրի մահը կանխագուշակվել է Բաբելոնում ապրող քաղդեացիների կողմից: Նրանք նախազգուշացրել էին հրամանատարին, որ նա մահանալու է այն բանից հետո, երբ Բաբելոն կմտնի: Բացի դրանից, Կալանուսը՝ հրամանատարի բանակին ուղեկցող գիտնականներից մեկը, մահանալիս հայտնել է Ալեքսանդրին, որ երբ նրա զորքը նվաճի Բաբելոնը, նրանք կրկին կհանդիպեն:
Ջամի մզկիթ

Ջամի մզկիթը, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արելքում, կառուցվել է հավանաբար XII-XIII դարերում, սակայն դրա կատարյալ կառուցվածքով հիանում են մինչ օրս:
Մզկիթի բարձրությունը շուրջ 60 մ է: Համաձայն դրա պատերին արված գրություններից մեկի՝ այն կառուցվել է 1194 թվականին՝ Հիյազ-ադ-Դինա սուլթանի պատվին, սակայն շատ պատմաբաններ ու մասնագետներ կասկածանքով են վերաբերվում այս գրությանը: Համաձայն վարկածներից մեկի՝ այս մզկիթը միակ բանն է, որը մնացել է Փիրուզկուհ քաղաքից: Վերջինս գուրդիների դինաստիային է պատկանել, որոնց կայսրությունը գտնվել է ներկայիս Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի ու Հնդկաստանի տարածքում:
XIII դարի սկզբին Մոնղոլական կայսրության զինված ուժերը Չինգիզխանի առաջնորդությամբ քաղաքը ջնջեցին Երկրի երեսից, սակայն ինչ-ինչ պատճառներով չդիպան մզկիթին: Շնորհիվ մոնղոլների անուշադրության, ինչպես նաև այն բանի, որ Չինգիզխանի այցից հետո շուրջ 700 տարի այս վայրի մաիսն ոչ ոք չէր հիշում, ճարտարապետական կառույցը հրաշալիորեն պահպանվել է, սակայն այսօր արդեն նորոգման կարիք ունի:



