Զորավար Անդրանիկը ասում էր` ամեն անգամ երբ գլուխդ դնում ես բարձին, գեթ մեկ անգամ մտածիր հայրենիքիդ մասին: Ահա այսօր ես փորձում եմ հետևել նրա հորդորին, բայց երբ պառկում եմ և փորձում եմ մտածել հայրենիքիս մասին, անկեղծ, քունս չի տանում: Ո՞րն է կամ ո՞վ է մեր հայրենիքը: Կառավարությունը, հանրապետականը, համալսարանականները (այսինքն՝ կրկին հանրապետականները), «Երևան Սիթին»: Միայն կարողանում եմ մտաբերել անհատների, որոնք արդեն տարիներ շարունակ գտնվում են հողածածկի տակ և պարարտ հումուս են դարձել: Մեր հայրենիքը մեր պատմությունն է, ոչ ավելին: Խնդրում եմ իմ լուսաճակատ հայրենակիցներին, ցույց տվեք մեր բոլորիս հայրենիքը, այն դուդուկը, որ լացացնում է հայի հոգին, այն բռունցքը, որը Ազատության հրապարակում անկախություն է կերտում: Առել են բոլորին, կեսին էլ հոշոտել վայրի ոհմակների պես: Եվ ինչպես Չարենցն էր ասում՝ քարշ են տալիս մեր արնաքամ դիակը, որ նետեն քաղցած ոհմակներին կեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/570782252966767
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել